Խճանկար

Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել

1 րոպեի ընթերցում

Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակ երեխաներ է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Վելս Գրիսկիրհենիկլինիկայի տնօրեն Կլաուս Ռայզենբերգերիխոսքով` նա հղիացել է դոնոր ձվաբջիջների օգնությամբ: Ավելի վաղ Ավստրիայում արգելված էին նման բեղմնավորումները: Սակայն հունվարին վերարտադրողական բժշկության մասին օրենքի մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի` թույլատրվել է արտամարմնային բեղմնավորումը մինչև 45 տարեկանների համար:

Սովորաբար հղիությունն այդ տարիքի կանանց մոտ բարդություններով է ընթանում, սակայն այս դեպքում ամեն ինչ հարթ է ընթացել:

Ավստրիայում նման դեպքեր հազվադեպ են տեղի ունեցել: Նման դեպք 1970թ.-ից հետո գրանցվել է 2 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում