Խճանկար

Լեդի Գագան սառցաջուրն Է սուզվել բարեգործական ակցիայի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Լեդի Գագան սառցաջուրն Է սուզվել բարեգործական ակցիայի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սկանդալային փոպ-աստղ Լեդի Գագան մարտի 1-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) սուզվել Է Միչիգան լճի ջրերը՝ Special Olympics հասարակական կազմակերպության օգտին միջոցներ հանգանակելու նպատակով, որը մարզական միջոցառումներ Է կազմակերպում մտավոր շեղումներով մարդկանց համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ, զանգվածային «ընկղմմանը» մասնակցել Է ավելի քան 4,5 հազար մարդ: Ափի մոտ ջրի ջերմաստիճանը կազմել Է շուրջ զրո աստիճան:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լեդի Գագան մտել Է լիճը, որտեղ լողում Էին սառցի վիթխարի մեծաբեկորներ, իր փեսացուի՝ դերասան Թեյլոր Քիննի հետ: Երգչուհու հագին եղել են տաբատ եւ մարզաշապիկ, իսկ նրա փեսացուն հագել Էր միայն շորտ եւ գլխին կեպի Էր դրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում