Հասարակական

Սակրավորները վնասազերծել են Նորքում բնակարաններից մեկի դռանից կախված նռնակը

1 րոպեի ընթերցում

Սակրավորները վնասազերծել են Նորքում բնակարաններից մեկի դռանից կախված նռնակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 2-ին` ժամը 11.04-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի տներից մեկի դռան բռնակից կախված է նռնակ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՆՓԱԻԿ սակրավորները վնասազերծել են «ՌԳԴ-5» տեսակի մարտական նռնակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում