ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ի նախագահ Ջեյ Քեյ Շինը մարտի 1-ին Բարսելոնում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել Է աշխարհում լավագույն սմարթֆոնի ստեղծման մասին: Galaxy 6-ում իրոք հավաքված են վերջին ժամանակների բոլոր հանրաճանաչ նորույթները. անհաղորդալար լիցքավորում, անկոնտակտ վճարումների սեփական համակարգ, HDR ձեւաչավով նկարելու հնարավորություն, այդ թվում՝ վատ լուսավորության պայմաններում, եւ շատ այլ բաներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Galaxy 6-ի պրեմիերան պատրաստվում Էր մեկ տարուց ավելի. այս հեռախոսը պետք Է դառնա «մահացու զենք» մրցակիցների, առաջին հերթին շուկայի բաժինն արագորեն գրավող Apple-ի հետ Կորեայի արտադրողի պայքարում: Հնարավոր Է՝ ամենակարեւոր նորույթն Է դարձել մխված ապակուց կորպուսի ստեղծումն ինչպես Էկրանին, այնպես Էլ հետին պատին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այն, որ Samsung-ը տրամադրված Է մրցակիցներին նեղելու շուկայում, ապացուցում Է բացահայտ հարձակումն Apple-ի դեմ: «Հեռախոսն ամբողջությամբ լիցքավորվում Է iPhone 6-ից կրկնակի արագ»,- հայտարարել են հարավկորեական ընկերության ներկայացուցիչները: Նաեւ նշվել Է, որ 10-րոպեանոց լիցքավորումը բավական Է 4 ժամ աշխատելու համար:
Samsung-ի առաջատար մոդելների վաճառքների մեկնարկը պլանավորված Է 2015 թվականի ապրիլի 10-ին 20 երկրներում: