Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/795953.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Փետրվարի 28-ից մարտի 1-ըահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվել են պտղատու ծառեր և 3000 քմ խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի ենթակայանի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և մոտ 100 խաղողի վազ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 141-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ եղեգ:
Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: