Ապրիլին հանուն արդարության երթ կկազմակերպվի Լոս Անջելեսում

2 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Երթ հանուն արդարության» խորագրով երթ կկազմակերպվի ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, երթը կմեկնարկի ապրիլի 24-ին «Լիթլ Արմենիա» թաղամասից: Այդ շրջանը ներկայացնող քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’ Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված 50 ցուցապաստառներ փակցնել երթուղով, որով պետք է անցնեն ակցիայի մասնակիցները:

Սակայն այսքանով Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվում: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի առաջին ամերիկահայ անդամ Փոլ Գրիգորյանի հովանու ներքո` «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառում տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանումˋ նվիրված «Մերձավոր ԱրևելքիՆպաստամատույցին», որի շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Ապրիլին քաղաքային ավտոբուսների վրա կփակցվեն հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի մրցույթի հաղթողների աշխատանքները: Քաղաքի այգիներում կտնկվի 100 նռնենի:

«Այս կերպ Լոս Անջելեսն աննախադեպ հանձնառություն է ցուցաբերում մեր համայնքինˋ պատմելով մեր պատմությունը: Ես հպարտ եմ, որ օգնել եմ այս ամենն իրականացնել»,- ասել է Գրիգորյանը:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել