ԱՄՆ-ում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում նույն օրը մահացել են 67 տարի միասին ապրած ամուսինները: Ֆլոյդ եւ Վայլեթ Հարթվիգները, որոնք համապատասխանաբար 90 եւ 89 տարեկան Էին, փետրվարի 11-ին իրենց տանը մահացել են հինգ ժամվա տարբերությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Հարթվիգ ամուսինների երեխաները պատմում են, որ երբ իրենց ծնողներն արդեն շատ մոտ Էին մահվանը, նրանք ծնողներին տեղափոխել են կողք-կողքի դրված մահճակալների վրա: Վախճանից առաջ մարդ ու կին իրար ձեռք են բռնել:

«Նրանք ցանկանում Էին միասին հեռանալ: Դա այդպես Էլ պետք Է լիներ»,-ասել Է Հարթվիգների դուստրը՝ Դոննա Սքարթոնը:-Նրանք ստեղծված Էին միմյանց համար»:

Ամուսինները ծանոթ են եղել մանկությունից: Երկուսն Էլ մեծացել են Կալիֆոռնիայի կենտրոնական մասում գտնվող գյուղական համայնքում: Նրանց միջեւ սիրավեպն սկսվել Է պարահրապարակում, ուր զինվորական նավաստի Ֆլոյդը եկել Էր ծառայությունից ազատ ժամանակ: Զույգն ամուսնացել Է 1947 թվականի օգոստոսի 16-ին: Նրանք երեք երեխա են ունեցել: Ֆլոյդը եւ Վայլետը փոքրիկ ֆերմա ունեին, որտեղ բամբակ Էին աճեցնում եւ հնդկահավեր բուծում:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն