Խճանկար

Գործարկուն սովորվել Է անօդաչուն կառավարել մտքի ուժով

2 րոպեի ընթերցում

Գործարկուն սովորվել Է անօդաչուն կառավարել մտքի ուժով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոնում տեղի Է ունեցել Brainflight նախագծի շնորհանդեսը. մարդը կարողացել Է իրականացնել անօդաչու թռչող ապարատի թռիչքը եւ վայրԷջքը, ինչպես նաեւ կառավարել շարժումը բացառապես մտքի ուժով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոր տեխնոլոգիայի մասին հաղորդել Է Daily Mail-ը:

Գործարկուի գլխին դրել են Էնցեֆալոգրաֆիական սաղավարտ, որը չափել Է նրա ուղեղի ակտիվությունը: Մարդն իր համար մտովի պատկերացնում Էր անօդաչու թռչող ապարատի հարկավոր շարժումները, իսկ հատուկ ծրագիրը ուղեղի ազդանշանները վերածում Էր ապարատին հասկանալի հրամանների: Ըստ Էության, օդաչուի ուղեղով հոսող Էլեկտրականությունը հանդես Է եկել որպես մուտքային տվյալներ անօդաչուի համար: Մեթոդիկայի ուսուցման համար պահանջվում Է ոչ շատ ժամանակ, իսկ առողջության համար այն լիովին անվտանգ Է, պնդում են նախագիծը մշակողները:

Համակարգը հաջողությամբ փորձարկումներ Է անցել Diamond DA42 քառատեղ քաղաքացիական ինքնաթիռի թռիչքի սիմուլյատորում, եւ մշակողները հուսով են մոտ ժամանակներս այն փորձարկել իսկական թռիչքների ժամանակ: «Մեր մոտեցումը թույլ կտա ինքնաթիռները կառավարել այնպես պարզ ու դյուրին, ինչպես մարդիկ քայլում եւ վազում են: Դրա շնորհիվ պրոֆեսիոնալ օդաչուների ծանրաբեռնվածությունը կնվազի, իսկ շատ հաշմանդամներ կկարողանան յուրացնել այս մասնագիտությունը»,- հաղորդել Է Tekever ֆիրմայի՝ նախագծի մասնակիցներից մեկի մամուլի տեղեկագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում