Խճանկար

«Օսկարի» դափնեկրից գողացել են 150 հազար դոլար արժողությամբ մարգարտաշար զգեստը

1 րոպեի ընթերցում

«Օսկարի» դափնեկրից գողացել են 150 հազար դոլար արժողությամբ մարգարտաշար զգեստը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն դարձել Է կողոպտիչների զոհը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին: «12 տարվա ստրկություն» ֆիլմում խաղացած դերի համար «Օսկարի» արժանացած դերասանուհուց գողացել են մարգարտով նախշակարված զգեստը:

Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի London West Hollywood հյուրանոցում: Ըստ CNN-ի տեղեկատվության՝ կողոպուտը կատարվել Է փետրվարի 25-ին: Ոստիկանությունում կարծում են, որ կողոպտիչներն օգտվել են դերասանուհու բացակայությունից եւ ներթափանցել նրա համար: Իրավապահ մարմիններն արդեն ձեռնամուխ են եղել հյուրանոցի տեսահսկման խցիկների տեսագրությունների ուսումնասիրմանը:

Ինչպես նշվում Է, քենիուհին այդ երեկոյան զգեստով Է ընթացիկ տարվա փետրվարի 23-ին եկել ԱՄՆ-ի կինոակադեմիայի պարգեւների հանձնման արարողությանը: Զգեստի արժեքը գնահատվում Է 150 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում