Հասարակական

Հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի «Գենացվալե» պանդոկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի «Գենացվալե» պանդոկում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 26-ին`ժամը 05.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին: Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) և տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում