Խճանկար

Իսպանիայի հյուսիսում գտել են ժայռապատկերներ, որոնք արվել են ավելի քան 15 հազար տարի առաջ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հյուսիսում գտել են ժայռապատկերներ, որոնք արվել են ավելի քան 15 հազար տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հյուսիսային շրջանները չեն դադարում զարմացնել հետազոտողներին գտնված ժայռապատկերների քանակով եւ որակով: Ահա հիմա Էլ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բասկերի Երկրի Ինքնավար Մարզի մի խումբ մասնագետներ հայտնել են Գիպուսկոայի նահանգի «Էռլայտս» քարանձավի վերին սրահում հերթական գտածոյի մասին: Խոսքը վերաբերում Է ձիերի, եղջերուների եւ զուբրերի՝ լավ պահպանված ութ նկարների, որոնք նախնադարյան մարդկանց կողմից արվել են 22-ից մինչեւ 15 հազար տարի առաջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, «Էռլայտս» քարանձավը գտնվում Է «Էկայն» քարանձավի, որը համարվում Է հնադարյան մարդկանց գեղանկարչության իսկական թանգարան, ինչպես նաեւ ժայռապատկերներով մի քանի այլ քարանձավների անմիջական մերձակայքում, ուստի գիտնականները չեն բացառում, որ այդ շրջանում իրենց կարող են սպասել նոր հայտնագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում