Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S6-ի եւ S6 Edge-ի լուսանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Samsung-ի՝ թողարկման պատրաստվող նոր բարձրակարգ սմարթֆոնների լուսանկարը: Այն իր Twitter-ում հրապարակել Է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

S6 Edge մոդելն աչքի Է ընկնում Էկրանի հաշվին, որը կորանում Է ձախ եւ աջ եզրերում: Դասական S6-ը շատ նման Է Samsung-ի նախորդ դրոշակակրին՝ S5-ին, բայց նոր մոդելի կողաճակատը ոչ թե ակոսավոր Է, այլ տափակ:

Երկու նորույթներն Էլ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի մարտի 1-ին Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին:

Ավելի վաղ Samsung-ի ֆինանսական հաշվետվության մեջ ասվել Էր, որ ընկերությունը կներկայացնի արտադրանքներ, որոնք կներառեն «նոր նյութեր, նորարարական արտաքին տեսք եւ տարբեր գործառույթներ»: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, նոր սարքը հանդերձված կլինի Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, որը կդառնա առաջին 64-կարգային պրոցեսորը զանգվածային Android-սարքերի համար: Այն, մասնավորապես, թույլ կտա սմարթֆոններում արդյունավետ օգտագործել 3 գիգաբայթից ավելի օպերատիվ հիշողություն եւ կօպտիմալացնի տեսագրման աշխատանքը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում