Խճանկար

Իտալիայում կպատրաստվի աշխարհի ամենամեծ տորթը

1 րոպեի ընթերցում

Իտալիայում կպատրաստվի աշխարհի ամենամեծ տորթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կպատրաստվի աշխարհի ամենամեծ տորթը, որը կունենա երկարաճիտ կոշիկի տեսք, ինչպիսին Իտալիայի քարտեզն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հատկանշական է, որ յուրաքանչյուր շրջան կպատրաստի իր հատվածը՝ շրջանին բնորոշ առանձնահատկություններով:

Հսկա տորթը կզարդարվի Իտալիայի հուշարձանների մանրակերներով: Նման մտահղացմամբ հանդես է եկել Իտալիայի տորթի դիզայներների ազգային ասոցիացան՝ նպատակ ունենալով ռեկորդ սահմանել և ստեղծել աշխարհի ամենամեծ տորթը: Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար անհրաժեշտ է գերազանցել Անգլիայի ռեկորդը և պատրաստել 120 քառ. մետր մակերեսով, 1 տոննայից ավելի քաշով տորթ:

Տորթը կպատրաստեն Իտալիայի լավագույն հրուշակագործները, ովքեր կընտրվեն մարտի 27-ից 29-ը Միլանում՝ միջազգային ցուցահանդեսի հովանավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում