ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային արխիվը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ հանրությանը կներկայացնի «Հարյուր անուններ» տպագիր նախագիծը, որը կպատմի Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր մարդկանց մասին, ովքեր կամ ում ժառանգները հետագայումարժանացել են միջազգային ճանաչման: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Մենք ավելի շատ մարդ ենք գտել, ովքեր, փրկվելով Հայոց ցեղասպանությունից, արժանացել են համաշխարհային հաջողության աշխարհի տարբեր երկրներում՝ տնտեսության, քաղաքականության, մշակույթի ասպարեզներում: Սակայն նրանցից պետք է ընտրենք միայն հարյուր մարդու», - նկատեց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենը, խոսելով հայտնի հայերի մասին, ովքեր hավանաբար տեղ կգտնեն գրքում, առանձնացրեց Մհեր Մկրտչյանին, Գուրգեն Մահարուն, Նաիրի Զարյանին, Աղասի Խանջյանին և այլոց:
Առաջին միջոցառումը նվիրված կլինի ԱՄՆ-ում հաջողությունների հասած հայերին, այնուհետև դրանք կիրականացվեն Ռուսաստանում, Եվրոպայում, արաբական աշխարհում, որտեղ ևս ապրել են հաջողությունների հասած հայեր: