Միջազգային

Եվրոպոլը բանկային տեղեկատվության գողությամբ զբաղվող հաքերական խոշոր ցանց Է վնասազերծել

1 րոպեի ընթերցում

Եվրոպոլը բանկային տեղեկատվության գողությամբ զբաղվող հաքերական խոշոր ցանց Է վնասազերծել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպոլը վնասազերծել Է խոշոր հաքերական ցանց, որը կազմակերպվել Էր անձնական տվյալներ եւ բանկային տեղեկատվություն գողանալու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Դրա միջոցով ամբողջ աշխարհում վարակվել Է շուրջ 3,2 միլիոն համակարգիչ»,- հայտնել են Եվրամիության ոստիկանական ծառայությունում: Գործողությանը մասնակցել են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, նրանց գործունեության համակարգումն իրականացվել Է Հաագայում Եվրոպոլի կենտրոնակայանից:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «վնասաբեր ծրագրային ապահովումը հաքերներին թույլ Է տվել ստանալ համակարգիչներ մուտք գործելու հնարավորություն, վարակել ու վերահսկել դրանք, անջատել հակավիրուսային պաշտպանությունը եւ գողանալ անձնական տեղեկատվությունը»,- ճշտել են ԵՄ-ի ոստիկանական ծառայությունում: Գործողությանն աջակցել են մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Microsoft-ը,Symantec-ը եւ AnubisNetworks-ը: Դրանք արդեն թողարկել են հատուկ հավելված, որը թույլ Է տալիս վարակված համակարգիչները մաքրել վիրուսից եւ վերականգնել պաշտպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում