ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում մայր ու աղջիկ նույն օրը եզրափակիչ փուլ են դուրս եկել գեղեցկության երկու տարբեր ազգային մրցույթներում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
53-ամյա Քաշա Գրիմսը երկրորդ տեղն Է զբաղեցրել ամուսնացած կանանց Mrs Galaxy UK բյութի-մրցույթում, իսկ 16-ամյա Միշա Գրիմսը՝ երրորդ տեղը դեռահաս-աղջիկների Miss Teen Galaxy UK մրցույթում:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Քաշային հաջողվել Է առաջ անցնել մրցույթի՝ իրենից 30 տարով փոքր եւ ավելի ցածր տարիքի մասնակիցներից (ամուսնացած բրիտանուհիների մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի կանայք): Նա Mrs Galaxy UK-ի ամենաավագ մասնակիցն Էր:
Միշն Գրիմսը, իր հերթին, առաջ Է անցել իր ավագ մրցակիցներից: Miss Teen Galaxy UK-ը աղջկա համար դարձել Է թվով հինգերորդ գեղեցկության մրցույթը, որին նա մասնակցել Է: Միշան հայտնել Է, որ ապագայում երազում Է Մեծ Բրիտանիան ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում:
Mrs Galaxy UK եւ Miss Teen Galaxy UK մրցույթները Մեծ Բրիտանիայում անցկացվում են 2008 թվականից: Այս մրցույթներից զատ, անցկացվում են նաեւ աղջիկների Junior Miss Galaxy եւ չամուսնացած կանանց Miss Galaxy մրցույթները: