Խճանկար

Չինաստանում ծնողները 6 տարի փակի տակ են պահել իրենց դստերը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ծնողները 6 տարի փակի տակ են պահել իրենց դստերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ծնողներն իրենց դստերը 6 տարով փակել են խորդանոցում, քանի որ նրանց դուր չէր եկել աղջկա ընկերը: Միջադեպը տեղի է ունեցել չինական Հուբեյ նահանգի Ժինգանգ գյուղում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հակահիգիենիկ պայմաններում պահվող աղջկա լուսանկարները համացանցում տեղադրել է տեղաբնակ Չոու Ջենը: Նա պատմել է, որ Չժան Ցիին փակել են խորդանոցում 2009-ին այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է փախչել տնից իր սիրեցյալի հետ:

Ծնողները հաստատում են, որ աղջկան փակի տակ են պահել անվտանգությունից ելնելով, քանի որ նա հոգեկան հիվանդ է:

Չոու Ջենը պատմել է, որ ոստիկանությունը սկսել է հետաքննել դեպքը: Նա նշել է, որ տեղի բնակիչները և իրավապահ մարմինները տեղյակ են եղել աղջկա 6 տարի շարունակ փակի տակ մնալու մասին, սակայն ծնողների ազդեցության տակ չեն բարձրաձայնել այդ մասին:

«Երբ ես վերջին անգամ այցելեցի նրան, նա պառկած էր ծղոտների կույտի վրա՝ մի քանի ծածկոցների տակ, իսկ շուրջը ուտելիքներ էին թափված»,-նշել է նա:

Աղջկա պատմության հայտնի դառնալուց հետո համացանցից հեռացվել են լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում