Մարզային

Այնթապում թափառող շները հավեր են հոշոտել

2 րոպեի ընթերցում

 Այնթապում թափառող շները հավեր են հոշոտել

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչություն փետրվարի 25-ին ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել Մասիսի տարածաշրջանի Այնթապ գյուղի 15-րդ փողոցի 53 տան բնակիչ Խուդոյան Նաթելլայից այն մասին, որ թափառող շները հարձակվել են իր հավերի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից մի քանի ժամ իրականացված որոնողական աշխատանքներից հետո շները չեն հայտնաբերվել:

Բնակիչների խոսքով` վերոհիշյալ փողոցում անընդհատ շներ են թափառում, հաչում, հարձակվում մարդկանց վրա:

Մարզպետարանում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով /0-235-2-68-50/ նույնպես պարբերաբար զանգեր են ստացվում թափառող շների վերաբերյալ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում, Արարատի մարզում շները կծել են 105 քաղաքացու, որոնցից 26-ը երեխաներ են: Առողջապահական կառույցները ճիշտ ժամանակին 38 քաղաքացիների կատարել են «կատաղության» դեմ պատվաստումներ: Նրանց զգալի մասը պատվաստանյութի առաջին չափաքանակը ստանալուց հետո լավ է զգացել, չնայած դրան` շարունակվել է պատվաստումը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ մարզպետարանի առողջապահության վարչության եւ անասնաբուժական ծառայության համատեղ աշխատանքների շնորհիվ մարզում «կատաղություն» հիվանդության դեպք չի արձանագրվել: Զգալի աշխատանքներ են տարվում հատկապես թափառող շների հայտնաբերման եւ ստերջացման ուղղությամբ: Բոլոր միջոցառումները ձեռնարկում է Արարատի մարզային հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնը:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում