Ամերիկացի գիտնականները թարթիչների նոր գործառույթ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարթիչները ոչ միայն կողմնակի մասնիկների զտիչ են ծառայում, այլեւ աչքերից վերաուղղորդում են օդի հոսքերը. այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանց կարծիքով՝ թարթիչներն օդի հոսքերը վերաուղղորդում են՝ աչքերը պաշտպանելով մանրԷների, վիրուսների եւ մանր մակաբույծների ներթափանցումից, ինչպես նաեւ կանխելով աչքի թաղանթի չորացումը:

«Թարթիչները մինչեւ 50 տոկոս նվազեցնում են խոնավության գոլորշիացումը եւ մասնիկների նստումը»,- հայտարարել Է հետազոտության ղեկավար Դեւիդ Հուն՝ Ատլանտա քաղաքի Ջորջիայի համալսարանի Տեխնոլոգիական ինստիտուտից:

Հետազոտությունը կատարվել Է կաթնասունների 22 տեսակների, ներառյալ մարդու վրա: Բոլոր դեպքերում թարթիչների երկարությունը կազմել Է աչքերի լայնության մեկ երրորդը, ինչն, ինչպես կարծում են գիտնականները, լավագույն համամասնությունն Է առավելագույն պաշտպանության համար՝ առանց տեսողության որակի համար վնասի:

Այս հայտնագործությունը կարող Է օգնել մշակելու պաշտպանության ավելի կատարյալ համակարգեր, օրինակ՝ արեւամարտկոցների համար, որոնք տարեկան արդյունավետության 6 տոկոսը կորցնում են մակերեսի վրա փոշի նստելուց, նշում են գիտնականները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում