Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն օրինականացրել Է երեք ծնողներով երեխաների լույս աշխարհ գալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել Է մարդու գեների փոփոխումը «երեք ծնողներով» երեխաների լույս աշխարհ գալու նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի Լորդերի պալատը 280 կողմ եւ 48 դեմ ձայներով հավանություն Է տվել արհեստական բեղմնավորման օրենքի համապատասխան ուղղմանը:

Այս ամսվա սկզբին հաջակցություն այդ օրինագծի քվեարկել Էր օրենսդիր մարմնի Համայնքների պալատը (ստորին պալատը):

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ուղղումը թույլ Է տալիս արհեստական բեղմնավորման ժամանակ օգտագործել երեք մարդկանց՝ ծնողների եւ կողմնակի դոնոր կնոջ գեները: Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ դա կօգնի վերացնելու ժառանգական հիվանդությունների առաջացման ռիսկը, որոնց պատճառ կարող են լինել խախտումները միտոխոնդրիաների գեներում: Այսպես են կոչվում բջջի այն մասերը, որոնք դրա համար Էներգիայի աղբյուր են ծառայում:

Քննադատները կարծում են, որ միտումնավոր փոփոխված գեներով մարդկանց լույս աշխարհ գալը թույլ տալու սկզբունքային որոշումը կարող Է ապագայում հանգեցնել առաջադրված հատկություններով մարդկանց՝ այսպես կոչված «դիզայներական երեխաների» հայտնվելուն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում