Խճանկար

Հայտնաբերվել են բրդոտ ռնգեղջյուրի ձագի մնացորդներ, որոնք միակն են աշխարհում

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել են բրդոտ ռնգեղջյուրի ձագի մնացորդներ, որոնք միակն են աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում հայտնաբերվել են պլեյստոցենի դարաշրջանի բրդոտ ռնգեղջյուրի ձագի մնացորդները: Պլեյստոցենիդարաշրջանը սկսվել է երկու միլիոն տարի առաջ և ավարտվել մոտ 10 հազար տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, սա աշխարհում դեռևս միակ նմանատիպ գտածոն է:

«Հայտնաբերված մասունքները աննախադեպ են: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն կտա պատասխաններ ստանալ մի շարք հարցերի. ինչպիսի՞ պայմաններում էին ապրում այդ կենդանիները, ինչո՞վ էին սնվում, ո՞ր ժամանակակից կենդանին է հանդիսանում դրանց մոտակա հետևորդը», - ասել է Սախա (Յակուտիա) Հանրապետության Գիտություների ակադեմիայի մամոնտյան ֆաունայի հետազոտման բաժնի ղեկավար Ալբերտ Պրոտոպովը:

Գիտնականը տեղեկացրել է, որ ռնգեղջյուրի մասունքները 2014թ. սեպտեմբերին գտել են Աբիյան շրջանի որսորդները, սակայն այն Յակուտսկ են բերել միայն հիմա: Ավելի վաղ նույն շրջանում հայտնաբերվել էին բրդոտ ռնգեղջյուրների մասունքներ, սակայն այս գտածոն աննախադեպ է, քանի որ դեռ երբեք չէին հայտնաբերվել այդ կենդանու ձագերի մասունքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում