Խճանկար

Էկվադորում սկսել են վաճառել աշխարհի ամենաթանկ սև շոկոլադը

1 րոպեի ընթերցում

Էկվադորում սկսել են վաճառել աշխարհի ամենաթանկ սև շոկոլադը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ սև շոկոլադը: 45-գրամանոց շոկոլադե սալիկի գինը կազմել է 169 եվրո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, քաղցրեղենը ստացել է To’ak անվանումը, որն ուտում են հատուկ փայտիկների միջոցով: Շոկոլադն արտադրողները հավաստիացնում են, թե այսպես կարելի է զգալ To’ak-ի համը:

Ընկերության համահիմնադիր Ջերի Տոտը նշել է, որ իր աշխատակիցները շոկոլադի արտադրությանը վերաբերում են նույնքան ուշադրությամբ, որքան էլիտար գինի կամ վիսկի պատրաստողներն իրենց արտադրանքին:

Հատկանշական է, որ կակաոյի յուղը շոկոլադում կազմում է 81 տոկոս: Նրա պատրաստման համար օգտագործվում է հազվադեպ հանդիպող կակաոյի տեսակը, որն աճեցնում են միայն Խաղաղ օվկիանոսի ափերին՝ Էկվադորի արևմուտքում:

Ընկերության մյուս համասեփականատեր Կարլ Շվայցերը նշել է, որ շոկոլադն աշխարհում ամենաթանկ սև շոկոլադն է, եթե հաշվի չառնենք ուտելի ոսկով կամ ադամանդերով պատրաստված շոկոլադները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում