Խճանկար

Ճապոնիայում ստեղծված ձեռքի կապը հետեւում Է օրգանիզմի կենսականորեն կարեւոր ազդանշաններին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ստեղծված ձեռքի կապը հետեւում Է օրգանիզմի կենսականորեն կարեւոր ազդանշաններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի համալսարանի մասնագետները մշակել են հատուկ սարք՝ մարմնի բարձր ջերմության տվիչ՝ ձեռքին ճկուն կապի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է University ofTokyo-ի հաղորդագրության մեջ:

30 սանտիմետր երկարությամբ եւ 18 սանտիմետր լայնությամբ կապի տեսքով սարքն աշխատում Է օրգանական տարրերի հիման վրա, հանդերձված Է արեւապանելների տեսքով ավտոմատ սնուցմամբ, ինչպես նաեւ ձայնային ազդարարման սարքով եւ կարող Է հետեւել օրգանիզմի կենսականորեն կարեւոր ազդանշաններին՝ երակազարկի հաճախականությանը եւ մարմնի ջերմաստիճանին:

Կոշտ բաղադրիչների հիման վրա սովորական սենսորները ինչպես հիվանդներին, այնպես Էլ բժիշկներին չեն բավարարում մի ամբողջ շարք պատճառներով: Ճապոնացի գիտնականներին հաջողվել Է ստեղծել Էժան եւ անհաղորդալար սարք, որը տեխնիկական սպասարկում եւ Էներգիայի արտաքին աղբյուր չի պահանջում: Բացի դրանից, կապի օրգանական բաղադրիչները կարող են շիթային տպիչի միջոցով տպվել պոլիմերային ժապավենի վրա:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սարքն ստեղծողները պլանավորում են այն ներկայացնել 2015 IEEE International Solid State Circuits Conference -ում, որը տեղի կունենա փետրվարի վերջին Սան Ֆրանցիսկոյում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում