Հասարակական

Հրազդան գետում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Հրազդան գետում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 23-ին` ժամը 22.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը ևՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում