Խճանկար

Մուհամեդ Ալիի եւ նրա մրցակցի ձեռնոցները աճուրդում վաճառվել են մեկ միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Մուհամեդ Ալիի եւ նրա մրցակցի ձեռնոցները աճուրդում վաճառվել են մեկ միլիոն դոլարով

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աճուրդային հերթական ռեկորդն է գրանցվել ԱՄՆ-ում: Heritage Auctions աճուրդի տունը շուրջ մեկ միլիոն դոլարով վաճառել է հայտնի բռնցքամարտիկներ Մուհամեդ Ալիի եւ նրա մրցակից Սոննի Լիսթոնի ձեռնոցները, որոնք բռնցքամարտիկները կրել են 1965թ. հայտնի մարտի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գնորդի անունը դեռեւս չի հրապարակվում:

Ալիի եւ Լիսթոնի մարտը կայացել է 1965թ. մայիսի 25-ին Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքում: Այդ ժամանակ Քասիուս Քլեյը առաջին անգամ ռինգ բարձրացավ Մուհամմեդ Ալի անվամբ: Մարտի մեկնարկից երկու րոպե անց նա նոկաուտի ենթարկեց Լիսթոնին: Մարտից հետո բռնցքամարտիկների ձեռնոցները վերցրել էր դատավոր Ջորջ Ռուսոն, ով մի քանի տասնյակ տարի անց այն վաճառեց մի կալիֆորնիացի հավաքածու կազմողի, ով էլ իր հերթին ձեռնոցները հանեց աճուրդի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում