Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն էր, ոչ թե ուղղակի տեղահանում. Օվե Բրինգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական ռադիոյով փետրվարի 19-ին հեռարձակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պրոֆեսոր Օվե Բրինգի հետ հարցազրույց: Օվե Բրինգը հանդիսանում է միջազգային իրավունքի ասպարեզում Շվեդիայի հեղինակավոր մասնագետներից մեկը և ցեղասպանությունների թեմայով բազմաթիվ մենագրությունների և հրապարակումների հեղինակ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչն իրականացվեց բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակից:

Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Ցեղասպանության ընթացքը` ընդգծելով դրա փուլային բնույթը, ինչի արդյունքում նախ ձերբակալվեց և սպանվեց հայ մտավորականությունը, որից հետո տեղահանվեց և գաղթի ճանապարհին բնաջնջվեց բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշել է, որ փուլային բնույթ են կրել նաև Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը և այլ զանգվածային բնաջնջումներ։

Օվե Բրինգն ընդգծել է, որ այն, ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում և բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշել է, որ հակառակ դրան` հրամայված էր գաղթի ճանապարհին որքան հնարավոր է շատ հայերի սպանել։

Ավարտելով իր խոսքը` Օվե Բրինգը նշել է, որ տարբեր հաշվարկներով Ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1.5 մլն մարդ, կան 1916թ. հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածների վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ: «Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ», - շեշտել է պրոֆեսորը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա