Խճանկար

Մեծ Բրիտանիայում գտել են Շերլոկ Հոլմսի մասին չհրապարակված ձեռագիր

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում գտել են Շերլոկ Հոլմսի մասին չհրապարակված ձեռագիր

ՍԵԼԿԻՐԿ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի ամենհայտնի քննիչ Շերլոկ Հոլմսի մասին նոր չհրապարակված պատմվածքի հայտնաբերման մասին The Telegraph-ում տպագրված տեղեկատվությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Lenta.ru-ն, 80-ամյա պատմաբան Ուոլտեր Էլիոթը, ով հայտնաբերել է պատմվածքը, հայտնել է, որ Արթուր Կոնան Դոյլը պատմվածքը գրել էր Սելկիրկ քաղաքի կամրջի վերանորոգման համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը վաճառելու նպատակով: Էլիոթը հայտարարել է, որ պատմվածքը գտել է իր տան նկուղում:

«Այդ գիրքն իմ նկուղում պահվել է մոտ 50 տարի: Ամենայն հավանականությամբ, այն ինձ ընկերներիցս մեկն է նվիրել, քանի որ չեմ հիշում, որ ես նման բան եմ գնել»,- ասել է նա:

Քառասունութ էջանոց պատմվածքը կցուցադրվի քաղաքային թանգարանում: 80 տարի առաջ տպագրված պատմվածքը դեպի Սելկիրկ քաղաք Հոլմսի եւ Վաթսոնի ճամփորդության մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում