Խճանկար

ԱՄՆ-ի ամենաերջանիկ նահանգն է Ալյասկան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ամենաերջանիկ նահանգն է Ալյասկան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ամենաերջանիկ և բարենպաստ նահանգը համարվել է Ալյասկան՝ համաձայն Gallup-Healthways-ի ամենամյա վարկանիշավորման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով USA Today կայքը, փորձագետներն անցկացրել են ավելի քան 176 հազար հեռախոսային հարցազրույց բոլոր նահանգների բնակիչների հետ և ուսումնասիրել մարդկանց կարծիքը իրենց կյանքի մասին:

Հատկանշական է, որ Ալյասկան լավագույն տասնյակի մեջ հայտնվել է չորրորդ անգամ: Նոր ցանկում նա զբաղեցրել է առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականում է Հավայան կղզիները, երրորդում՝ Հարավային Դակոտան, այնուհետև` Վայոմինգը, Մոնտանան, Կոլորադոն, Նեբրասկան, Յուտան, Նյու Մեքսիկոն և Տեխասը: Վերջին հորիզոնականը վեցերորդ անգամ զբաղեցրել է Արևմտյան Վիրջինիան:

Մասնագետները հիմնականում ուշադրություն են դարձրել սոցիալական և ֆինանսական դրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում