«Արմենպրես»-ը հրավիրում է «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծը արդեն երկրորդ անգամ յուրահատուկ նախաձեռնությամբ կամփոփի տարին:«Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին` ժամը 13:00-ին, կանցկացվի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում կհայտարարվեն հաղթողներ: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի արժանին մատուցելու տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին:

«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Նախորդ տարի եւս, համադրելով Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերը` «Արմենպրես»-ն անցկացրեց մրցանակաբաշխությունը` վեց անվանակարգերում:

«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որն արդեն ավելի քան 100 շաբաթ շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: «Արմենպրես»-ի այս հատուկ նախագիծը գիրքն ու գրականությունը լավագույնս եւ անաչառ ներկայացնելու համար նախորդ տարի արժանացել էր «Գրքի ընկեր», իսկ այս տարի` «Գրական սըր» մրցանակին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին