Խճանկար

Պուտինը կատվիկ Է նվիրել Մուրմանսկի մարզից 9-ամյա Վերոնիկային

1 րոպեի ընթերցում

Պուտինը կատվիկ Է նվիրել Մուրմանսկի մարզից 9-ամյա Վերոնիկային

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուրմանսկի մարզի Կովդորից 9-ամյա Վերոնիկա Բեզուգլովան կատվիկ Է նվեր ստացել Ռուսաստանի նախագահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի վարչակազմում:

Վլադիմիր Պուտինին գրած իր նամակում Վերոնիկան պատմել Է, որ միջոցների անբավարարության պատճառով իրենց ոչ լրիվ ընտանիքի համար դժվար Է ցեղական կատու գնելը: Նախագահն ստացել Է նամակը, ինչից հետո կախականջ կատվիկ Է նվիրել աղջնակին:

«Գորշ կախականջ կատվիկին հանձնելու համար Վերոնիկային հրավիրել են վարչակազմ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը Տոբոլսկում բնակվող գերազանցիկ Կատյա Շեւելյովային նվիրել Է լաբրադոր-ռետրիվեր շնիկ՝ «Իզումրուդ» մականունով: Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Հյուսիսային Օսիայից չորրորդ դասարանցի մի սովորող, որը Պուտինին Էր դիմել լաբրադորի ձագ նվիրելու խնդրանքով, այն պետության ղեկավարից նվեր ստացավ Նոր տարվա նախօրյակին:

Ամանորի նախօրեին Օմսկի մարզի Բոլշիե Ուկի գյուղի չորսամյա մի բնակչուհի նույնպես նվեր ստացավ Ռուսաստանի նախագահից: Լաբրադորի ձագ ստանալու իր ցանկության մասին Մաշա Կոզլովան Պուտինին գրել Էր իր նամակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում