Համահայկական հռչակագրում ժամանակակից միջազգային իրավունքին հակասող դրույթներ չկան. Վիգեն Քոչարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն արտացոլում է ամբողջ հայության մոտեցումները, պատկերացումներն այն անելիքների հետ կապված, որոնք Հայաստանն ունի այդ ոլորտում:

ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը այս առնչությամբ կարեւորում է հռչակագիրն ու նրա դրույթները: Միաժամանակ, ըստ նրա, եթե հռչակագիրն արտահայտեր զուտ պետության պաշտոնական դիրքորոշումը, հնարավոր էր միջազգային իրավունքի տեսանկյունից ենթատեքստում որոշակի խնդիրներ տեսնել:

«Պետության պաշտոնական դիրքորոշման և ամբողջ ժողովրդի դիրքորոշումներն արտահայտող փաստաթղթերում տարբերություններ են լինում: Սա պետք է հստակ գիտակցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց նա` հավելելով, որ հռչակագրում ոչ մի ծայրահեղական, ժամանակակից միջազգային իրավունքին հակասող դրույթ չկա: Հիմնական մտահոգությունն, ըստ Քոչարյանի, կարող է առաջացնել համապատասխան այն պարտավորությունները, որոնք ՀՀ-ն, դեռևս 1992 թվականից անդամակցելով ԵԱՀԿ-ին, ստանձնել է:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 100-րդ տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդրին ու առաջարկություններին` Վիգեն Քոչարյանը շեշտեց, թե առաջին նախագահի առաջարկությունը մի նոր՝ արդեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական մոտեցումներն արտացոլող փաստաթուղթ մշակելու մասին է, որ հետաքրքրական գաղափար է եւ միգուցե կարելի է քննարկել: «Այդ դեպքում, իհարկե, պետք է փաստաթուղթն ամբողջությամբ համապատասախանի ժամանակակից միջազգային իրավունքի տառին և ոգուն: Բնական է, որ այդ փաստաթղթի մշակմանը պետք է ներգրավվեն տարբեր անձինք, մասնագետներ, ինչը կարող է մեր հասարակության մեջ մի նոր մշակույթի ձևավորման նախադեպ հանդիսանալ: Ընդդիմության գործառույթը քննադատելն է, բայց կարող են լինել պահեր, երբ պետք է կոնստրուկտիվ գործունեություն ծավալել, և միգուցե այս ոլորտը, որը համազգային խնդիր է, հենց համատեղ աշխատանքի համար կարող է արդյունավետ ասպարեզ հանդիսանալ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ վերջնական կամ իդեալական փաստաթղթեր չեն լինում, քաղաքականությունը շատ դինամիկ երեւույթ է, եւ քարացած մոտեցումներ հարցի առնչությամբ չեն կարող լինել:

Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ