Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/OIGh3mbJHemOdzOI50opWOqGMuFDPbaEAHeYGRaE.webp)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։