Քաղաքականություն

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

1 րոպեի ընթերցում

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ՌԴ-ի միջնորդական ջանքերի պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններին: 

«Ադրբեջանը նույնպե՞ս համարում է, որ միայն Ռուսաստանն է կարող… Այսինքն՝ մենք և Ադրբեջանը սպառե՞լ ենք բոլոր հնարավոր միջոցները: Առաջարկում են տարբեր տեղերից: Բոլոր երկրները, որոնք քիչ թե շատ ներգրավված են եղել կամ կան, այդ առաջարկն անում են»,–ասաց Սիմոնյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում