Հասարակական

Դաունի սինդրոմով երեխայի մայրը Լեոյի հայրիկին հիշեցրել է տված խոստման մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Huffington Post-ը հրապարակել է դաունի համախտանիշով տառապող երեխայի մոր բաց նամակն` ուղղված Հայաստանում նույն հիվանդությամբ ծնված Լեոյի հորը` նորզելանդացի Սամուել Ֆորեսթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակի հեղինակ Մարիա Նիկոլսը Լեոյի հայրիկին հիշեցրել է նվիրատվությունների միջոցով հավաքված գումարով նույն համախտանիշն ունեցող Հայաստանի մյուս փոքրիկներին օգնելու խոստման մասին:

Նիկոլսը, նշում է, որ իրենք կապված են որպես դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնողներ: «Մենք ձգտում ենք աշխարհը դարձնել շատ ավելի հյուրընկալ և ներառական մեր երեխաների և այն խմբի համար, որին նրանք պատկանում են: Այդ նպատակով մենք կիսում ենք ռեսուրսները, կիսում մեր ցավը, դաստիարակում միմյանց և առաջնորդում»,- ասել է նա և հիշեցրել, որ երբ Ֆորեսթը նորածին որդու` Լեոյի հետ, մեկնում էր Հայաստանից դեպի հայրենի Նոր Զելանդիա, որն ավելի աջակցող և հյուրընկալ է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ, նրա նպատակն էր հավաքել 60 հազար դոլար: «Ձեր պատմությունը տեղադրելով համացանցում` Ձեզ հաջողվեց հավաքել նպատակադրված գումարից 440 հազար դոլար ավելի: GoFundMe էլեկտրոնային կայքէջում դուք հայտարարել էիք, որ այդ գումարը նաև հայ ժողովրդի համար է: Ցանկանում եմ հիշեցնել Ձեր այդ խոստման մասին: Ես գիտեմ, որ այդ գումարի անգամ կեսը որքան մեծ նշանակություն կունենա այն կազմակերպությունների համար, որոնք պայքարում են դաունի սինդրոմ ունեցող անձանց հիմնարար իրավունքների և հնարավորությունների ստեղծման համար»,- նշել է մայրը:

Միաժամանակ, իր նամակում Մարիա Նիկոլսը թվարկել է այն հատատությունների և կազմակերպությունների կայքէջերի լինքերը, որոնց միջոցով նա կարող է իրականցնել իր մտադրությունը և օգնել այլ հաշմանդամություն ունեցող հայ երեխաների: Դաունի սինդրոմով երեխայի մայրը, ով խուլ է, հորդորում է գումար չտալ Հայաստանի մանկատներին, որպեսզի այդ կերպ չօժանդակեն «ինստիտուցիոնալիզմի հավերժացմանը, որն իրենք այդքան ձգտում են փոխել»:

2015 թվականի փետրվարի սկզբին չորս տասնյակից ավելի միջազգային լրատավամիջոցներ անդրադարձան նորզելանդացի հայրիկի պատմությանը, որտեղ Ֆորեսթը, մասնավորապես, հայտնել էր, որ իր հայ կինը հրաժարվել է դաունի համախտանիշով ծնված իրենց նորածին երեխայից: Նորզելանդացի տղամարդն ամուսնացել էր Հայաստանի քաղաքացի Ռուզան Բադալյանի հետ 18 ամիս առաջ, և նրանք ամուսնալուծվել էին իրենց երեխայի` Լեոյի ծնունդից մեկ շաբաթ հետո: Այն բանից հետո, երբ մայրը հրաժարվել է երեխայից, Սամուել Ֆորեսթը որոշել է վերադառնալ հայրենիք ու այնտեղ խնամել Լեոյին, քանի որ Նոր Զելանդիայում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները գնում են սովորական մանկապարտեզ, դպրոց, հետագայում աշխատանք գտնելու հնարավորություններ ունեն և լիովին ներառված են հասարակության մեջ: Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում նա ասել է, որ հայ ծնողները կարծրատիպային պատկերացումներ ունեն իրենց երեխաների հանդեպ ու, երբ փոքրիկները տարբեր են լինում իդեալական երեխայի կերպարից, ծնողները լքում են նրանց: Բացի դրանից, նա ասել է, որ հայ ծնողները վախենում են հասարակական կարծիքից:

Հայրը նախաձեռնել է «Bring Leo Home» անվանումով դրամահավաքն, որի արդյունքում հավաքվել է մոտ 500 հազար դոլար: Նվիրատվություն է կատարել 15 հազարից ավելի մարդ:

Դաունի համախտանիշով փոքրիկ Լեոյին կյանք տված Ռուզան Բադալյանը հետգայում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր տեսակետը` նշելով, որ իր որդու համար ընտրել է բարեկեցիկ կյանքը:

Հայերեն English

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն