Միջազգային

Ճապոնիայում կներդրվի ցունամիի կանխատեսման նոր բարձրտեխնոլոգիական համակարգ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում կներդրվի ցունամիի կանխատեսման նոր բարձրտեխնոլոգիական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում մայիսին մասնակիորեն կսկսվի այն նոր համակարգի շահագործումը, որը կարող Է գրանցել օվկիանոսում սեյսմիկ ակտիվությունը եւ մեծ ճշգրտությամբ կանխատեսել ցունամիի առաջացման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Բարձրտեխնոլոգիական համակարգը մշակել են Երկրաֆիզիկայի եւ տարերային աղետների կանխման ազգային հետազոտական ինստիտուտի մասնագետները: Այն իրենից ներկայացնում Է տասնյակ զանազան դետեկտորներ, որոնք 150 կետերում ծովի հատակին տեղակայված են Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով՝ Հոկայդոյից մինչեւ Տոկիո: Սենսորներից տեղեկատվությունը մալուխով անմիջականորեն ստացվում Է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչություն:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր համակարգը, որի արժեքը կազմել Է 32 միլիարդ իեն (268,8 միլիոն դոլար), թույլ կտա 30 վայրկյանով ավելի արագ ստանալ տեղեկատվություն ափից 200 կիլոմետրից ավելի հեռավորության վրա ջրի տակ տեղի ունեցող երկրաշարժերի մասին եւ 20 րոպե շուտ նախազգուշացնել ցունամիի մասին:

«Աշխարհում գոյություն ունեցող նմանակներից ոչ մեկն ունակ չԷ այսպիսի արագությամբ եւ ճշգրտությամբ ստանալ եւ վերլուծել տարերային աղետների վերաբերյալ տեղեկատվությունը: Դա զգալիորեն ավելի մեծ հնարավորություններ Է տրամադրում նախազգուշական միջոցների իրականացման եւ ցունամիի դեպքում բնակչության տարահանման համար»,- ասել Է նախագծի ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Տոսիհիկո Կանաձավան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում