Կիմ Չեն Ընը հանրությանը ներկայացել Է նոր կերպարով, որը հիշեցնում Է դերասան Ուիլ Սմիթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության առջեւ ներկայացել Է նոր կերպարով՝ փոխելով սանրվածքն ու հոնքերի ձեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կուսակցական նիստերից մեկի լուսանկարում, որը հրապարակել Է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընն ստորադրյալների առաջ Է կանգնել նոր սանրվածքով, որը կարելի Է անվանել «պլատֆորմ»: ԿԺԴՀ-ի առաջնորդի մազերն այնպես են սանրված դեպի վեր, որպեսզի ընդգծվի սանրվածքի տափակ կատարը՝ կարծես գլխին գլխարկ Է դրված, նշել Է Vox լրատվական պորտալը:

Ըստ որում սանրվածքն ընդգծվում Է լիովին սափրված քունքերով: Արտաքին տեսքում փոփոխությունները լրացրել են ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ մինչեւ կեսը սափրած հոնքերը:

People հանդեսը նկատել Է, որ Կիմ Չեն Ընի նոր սանրվածքը նման Է հոլիվուդյան հայտնի դերասան աֆրոամերիկացի Ուիլ Սմիթի սանրվածքին: Հանդեսը կողք-կողքի հրապարակել Է նրանց լուսանկարները՝ համեմատելու համար: Միակ բանը, որը ԿԺԴՀ-ի առաջնորդի արտաքին տեսքում չի փոխվում, «ֆրենչ» ավանդական կոստյում-բաճկոնն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն