Խճանկար

Հնդկաստանի վարչապետի հագուստի վաճառքից ստացված փողերով մաքրելու են Գանգես գետը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետի հագուստի վաճառքից ստացված փողերով մաքրելու են  Գանգես գետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կոստյումի վաճառքից ստացված փողերը կօգտագործվեն Գանգես գետի մաքրման ծրագրի (Clean Ganga Mission) համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The India Today-ին: Խոսքը Սուրատ քաղաքում աճուրդի հանված պիջակի մասին Է, որով Հնդկաստանի կառավարության ղեկավարը 2015 թվական հունվարի 25-27-ին հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Մուգ կապույտ կոստյումն առանձնանում Է կառավարության ղեկավարի անվան զարդանախշով:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կոլեկցիոներներից մեկը Նարենդրա Մոդիի կոստյումի դիմաց առաջարկել Է 14 միլիոն ռուփի (226,5 հազար ԱՄՆ-ի դոլար):

Ընդամենը աճուրդի Է հանվել 455 նվեր, որոնք վարչապետն ստացել Է պաշտոնավարման ինն ամսվա ընթացքում:

Եռօրյա աճուրդը կավարտվի փետրվարի 20-ին: Ընդսմին նշվում Է, որ աճուրդում վաճառվող ապրանքներից ոչ մեկի համար մեկնարկային գին չի նշանակվել:

Հունվարին Հնդկաստանի կառավարությունը խոստացել Է մինչեւ 2018 թվականը Գանգես գետը մաքրել աղբից ու կոյուղաջերերից:

Նարենդրա Մոդին հայտարարել Է, որ նախագիծը լինելու Է իր անձնական հսկողության տակ: Ընդհանուր առմամբ մաքրիչ կառույցների շինարարության ծրագիրը կընդգրկի 118 քաղաք ու 1649 գյուղ եւ կպահանջի 510 մլրդ ռուփիի (ավելի քան 8 մլրդ դոլար) հատկացումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում