Խճանկար

ԱՄՆ-ի երկնքում 220-կիլոգրամանոց ասուպ Է այրվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի երկնքում 220-կիլոգրամանոց ասուպ Է այրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչները ավելի քան 220 կիլոգրամ զանգվածով ասուպ են տեսել Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի եւ մի քանի այլ նահանգներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Երկրի մթնոլորտում այրվող երկնային մարմնի տեսագրությունը մատչելի Է Facebook-ում NASA-ի Meteor Watch պաշտոնական կայքում:

Երկնային մարմինը, NASA-ի տվյալներով՝ Երկրի մթնոլորտ Է մտել Փենսիլվանիայի արեւմտյան մասի երկնքում, իսկ այն կարելի Էր դիտել Միացյալ Նահանգների տարածքի զգալի մասում՝ Ատլանտյան ափից մինչեւ Միջին Արեւմուտք:

Օբյեկտի շարժանը հետեւել են երեք խցիկներ: Այն տեղաշարժվել Է Երկրի մակերեւույթից շուրջ հարյուր կիլոմետր բարձրության վրա՝ վայրկյանում շուրջ 20 կիլոմետր արագությամբ: Ընդամենը NASA-ն մոտավորապես հարյուր հաղորդագրություն Է ստացել թռչող օբյեկտի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում