Խճանկար

Պապարացիների ուշադրության կենտրոնում են հայտնվել Քեյթ Միդլթոնի ճերմակած մազերը

1 րոպեի ընթերցում

Պապարացիների ուշադրության կենտրոնում են հայտնվել Քեյթ Միդլթոնի ճերմակած մազերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապարացիների ուշադրությունը կրկին գրավել են Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի ճերմակած մազերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նոր լուսանկարներն արվել են դքսուհու և նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի Ստոկ-ոն-Տրենտ այցելության ժամանակ:

Որոշ տեղեկություններով երկրորդ երեխայով հղի Քեյթ Միդլթոնը հրաժարվել է կոսմետիկ միջոցներից, այդ թվում՝ վարսերը ներկելուց: Թեպետ ոճաբան Ջո Հենդֆորդի խոսքով մազերը ներկելը չի ազդում հղիության վրա, այնուամենայնիվ, որոշ մարդկանց անհանգստացնում են հետևանքները:

Դքսուհու ճերմակած մազերը նկատվել են ոչ առաջին անգամ: Լրատվամիջոցները դրանց անդրադարձել են 2015թ. սկզբին և 2013թ. նոյեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում