Խճանկար

NASA-ն ցուցադրել Է Պլուտոնի Նիկտա եւ Հիդրա արբանյակների լուսանկարները

1 րոպեի ընթերցում

NASA-ն ցուցադրել Է Պլուտոնի Նիկտա եւ Հիդրա արբանյակների լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն ցուցադրել Է Նիկտայի եւ Հիդրայի՝ Պլուտոնի արբանյակների լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արբանյակների լուսանկարներն ստացել Է New Horizons ապարատը հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 8-ն ընկած ժամանամիջոցում: Այդ ընթացքում ապարատը Պլուտոնին Է մոտեցել 201 միլիոնից մինչեւ 186 միլիոն կիլմետր հեռավորությամբ:

2015 թվականի հուլիսի 14-ին NASA-ի New Horizons միջմոլորակային ավտոմատ կայանը Պլուտոնին կմոտենա նվազագույն հեռավորությամբ՝ 12,5 հազար կիլոմետր: New Horizons ծրագրի հիմնական խնդիրը թզուկ մոլորակի եւ դրա արբանյակի ուսումնասիրումն Է:

Նիկտան եւ Հիդրան հայտնաբերվել են 2005 թվականին Hubble աստղադիտակի միջոցով: Ընդամենը հայտնի Է Պլուտոնի հինգ բնական արբանյակ: Դրանցից ամենամեծը Խարոնն Է: Մյուս երկուսն են՝ Քերբերը եւ Սթիքսը:

Հիդրան Պլուտոնի շուրջը պտտվում Է 38 օր պարբերությամբ եւ գտնվում Է դրանից 64,7 հազար կիլոմետր հեռավորության վրա: Նիքսն ունի պտտման 25 օր պարբերություն եւ թզուկ մոլորակից հեռու Է 48,7 հազար կիլոմետր: Պլուտոնի լուսիններից յուրաքանչյուրի տրամագիծը կազմում Է մոտավորապես 40 – 150 կիլոմետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում