Հասարակական

ՀՅԴ 1921թ. փետրվարի 18-ին կացնահարված հայ գործիչների հիշատակին մոմավառություն էր կազմակերպել

3 րոպեի ընթերցում

ՀՅԴ 1921թ. փետրվարի 18-ին  կացնահարված հայ գործիչների հիշատակին  մոմավառություն էր կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոն համայնքի «Ռուբեն» կոմիտեությունը Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից այգում 1921թվականի փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված 21 հայ ազգային գործիչների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ կազմակերպել էր մոմավառություն:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արթուր Ղազարյանը նշեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո այս միջոցառումը անցկացվում է ամեն տարի: « Մի կողմից` այս օրը հիշատակման օր է, և մենք հարգում ենք 1921թվականի փետրվարի 18-ին կացնահարված 21 հայ ազգային գործիչների հիշատակը, մյուս կողմից` այս տարիների ընթացքում պատմագրությունը փորձել է սղագրել այս իրադարձությունը: Սակայն, պատմության օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ 1921թվականի Փետրվարյան հեղափոխությունը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ դրանից հետո Խորհրդային Հայաստան եկավ հայասեր նոր ղեկավարությունը`ի դեմս Ալեքսանդր Մյասնիկյանի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծեց նա:

Նա նկատեց, որ մեր օրերում դեռևս կան պատմաբաններ, ովքեր բնութագրում են վերը նշված ապստամբությունը իբրև արկածախնդրություն: «Ես կարծում եմ, որ այսօր առկա է փետրվարի 18-ը պետականորեն նշելու պահանջը, քանի որ սա հիրավի համազգային հիշատակման օր է»,-հավելեց Արթուր Ղազարյանը:

1920թվականիդեկտեմբերինՀայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին Հայաստանի Հանրապետությանշուրջ 1000 պաշտոնյաներ` Սարդարապատի հերոսամարտիմասնակիցներ։ Նրանցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։

Հայաստանում ժողովրդական ապստամբությունն ընդգրկեց մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։1921 թվականի փետրվարի 16-18ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը և մտանԵրևան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝Վրաստանիխորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետՍիմոն Վրացյանինախագահությամբ:

Նահանջելուց առաջ` բոլշևիկները1921թվականի փետրվարի 17-իլույս 18-ի գիշերը կացնահարեցին 21 հայ ազգային գործիչների` Համազասպ Սրվանձտյանին, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանին, ֆիդայիներ Սերգոյին, Մարկեդոնին, Գրիգորինև այլոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում