Rolls-Royce-ի նոր ավտոմեքենան կզուգակցի պերճանքն ու ցանկացած տեղանք կտրել-անցնելու ունակությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի՝ «լյուքս» դասի ավտոմոբիլներ արտադրող Rolls-Royce ընկերությունը պաշտոնապես հայտարարել Է արտաճանապարհային ավտոմոբիլի մշակման պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին:

Ընկերության գլխավոր տնօրեն Թորստեն Մյուլլեր Օտվոսը եւ տնօրենների խորհրդի ղեկավար Պետեր Շվարցենբաուերը հրապարակել են բաց նամակ, որում հայտարարվել Է նոր ավտոմոբիլ ստեղծելու ընկերության մտադրության մասին, որն իր մեջ կզուգակցի Rolls-Royce-ի պերճանքը եւ ցանկացած տեղանք կտրել-անցնելու ունակությունը:

Նոր ավտոմոբիլները կթողարկեն Մեծ Բրիտանիայի Գուդվուդում Rolls-Royce-ի ձեռնարկությունում:

Արտաճանապարհային ավտոմեքենաների տարբեր տարատեսակները վերջին ժամանակներս դարձել են ավտոմոբիլային հատվածի առավել արագ զարգացող սեգմենտներից մեկը: Փորձագետներից ոմանք կարծում են, որ ժամանակի ընթացքում արտաճանապարհային ավտոմոբիլներին բաժին կընկնի նոր ավտոմեքենաների վաճառքների հիմնական մասը:

Մարզական ավտոմոբիլներ արտադրող Porsche-ն մի քանի տարի առաջ սկսել Է Porsche Cayenne արտաճանապարհային ավտոմոբիլի թողարկումը, իսկ անցյալ տարի թողարկել Է Macan նոր մոդելը: Ներկայում Porsche-ն ավելի շատ արտաճանապարհային Է վաճառում, քան մարզական ավտոմոբիլներ:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Rolls-Royce-ի գլխավոր մրցակից Bentley-ն պլանավորում Է այս տարի սկսել ավտոմոբիլի մշակում, որն ընկերությունը համարել Է «ամենաշքեղ եւ ամենաթանկ» արտաճանապարհային ավտոմոբիլը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում