Խճանկար

Հնդկաստանում հարսը փեսային փոխել Է հենց հարսանիքի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում հարսը փեսային փոխել Է հենց հարսանիքի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ՈՒթար-Փրադեշ հյուսիսային նահանգի Ռամպուրա քաղաքում հարսը փեսային փոխել Է հենց հարսանեկան արարողության ժամանակ այն բանից հետո, երբ երիտասարդի մոտ ընկնավորության նոպա Է սկսվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ականատեսների վկայությամբ՝ Ինդիրա անունով աղջիկը խիստ զայրացած Է եղել այն բանից, որ ընտրյալը նախապես չի պատմել իր հիվանդության մասին:

Մինչ նոպայից տուժածին տանում Էին բժշկի մոտ, Ինդիրան իր հետ ամուսնանալու խնդրանքով դիմել Է արարողությանը ներկա հյուրերից մեկին:

Նոր ընտրյալը դարձել Է աղջկա չկայացած տեգրոջ ազգականը: Ինչպես նշում են ականատեսները, նրան երկար համոզելու հարկ չի եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում