ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զգեստավորողների գիլդիան հանձնել Է իր պարգեւները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
«Ժամանակակից կինո» անվանակարգում պարգեւն ստացել են զգեստների նկարիչները, որոնք աշխատել են Ալեխանդրո Գոսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմի վրա: «Ֆենթեզի ժանրի ֆիլմ» կատեգորիայում հաղթել են Ռոբ Մարշալի «Որքան ավելի ես խորանում անտառում» կինոնկարի զգեստավորողները: «Պատմական ֆիլմ» անվանակարգում լավագույնը ճանաչվել են Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմի վրա աշխատած նկարիչները:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հեռուստատեսային կատեգորիայում Զգեստավորողների գիլդիայի անդամներն առանձնացրել են այն գործընկերներին, որոնք հագուստներ են ստեղծել «Սարսափների ամերիկյան պատմություն. Ֆրիկների շոու», «Իսկական դետեկտիվ» եւ «Գահերի խաղերը» ֆիլմերի հերոսների համար:
«Բյորդմեն» ֆիլմը համարվում Է «Օսկար»-ի գլխավոր հավակնորդներից մեկը «Լավագույն ֆիլմ» կատեգորայում: Ավելի վաղ այն ստացել Է ԱՄՆ-ի պրոդյուսերների գիլդիայի, ինչպես նաեւ Կինոդերասանների գիլդիայի պարգեւները: