ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն առաջարկել են Էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիայի) խանգարումների բուժման համար վիագրան փոխարինել բրազիլական թափառող սարդերի (Phoneutria) թույնով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ամերիկյան Wired հրատարակությունը:
Մարդու արյան մեջ նման սարդերի թույնի հայտնվելը կարող Է մի քանի ժամ հանգեցնել բարձր թքազատման եւ դժվարացած շնչառության: Դրա մյուս անսպասելի հետեւանքը կարող Է դառնալ պիրապիզմը՝ երկարատեւ Էրեկցիան առանց սեռական գրգռման:
Այն տեղի Է ունենում առնանդամի Էրեկտիլ հյուսվածքի սպունգանման մարմինների մեջ ավելցուկային արյան լցվելու պատճառով: Ինչպես գիտնականներն ավելի վաղ պարզել են, դա պայմանավորված Է PnTx2-6 սպիտակուցով, որը պարունակում Է Phoneutria ցեղատեսակի մի շարք սարդերի թույնը:
Կորեացի գիտնականներն արդեն PnTx2-6-ի փորձարկումներ են կատարել առնետների վրա: Ութշաբաթական կրծողներին չորս շաբաթվա ընթացքում երեք անգամ պատրաստուկը ներարկել են Էրեկտիլ հյուսվածքներում՝ մարդու համար անվնաս բակուլովիրուսով, որը պարունակել Է Phoneutria nigriventer-ի PnTx2-6:
Գիտափորձի ավարտին կենդանիները ցուցադրել են Էրեկտիլ ֆունկցիայի զգալի բարելավում: Դա տեղի Է ունեցել արյան մեջ ազոտի օքսիդի մեծաքանակ ազատման հաշվին, որը լայնացնում Է արյունատար անոթները եւ այդպիսով բարելավում արյան շրջանառությունը:
Գիտնականները նշում են, որ բրազիլական թափառող սարդերի թույնը պարունակում Է զանազան նյութեր, որոնք տարբեր կերպ են ազդում մարդու օրգանիզմի վրա, PnTx2-6-ի հիման վրա ստեղծվող պատրաստուկը, որի վրա նրանք աշխատում են, կունենա ավելի քիչ հակացուցումներ, քան վիագրան: