Խճանկար

Իսրայելացի դայվերները հայտնաբերել են երկրի պատմության մեջ ոսկեդրամների ամենախոշոր գանձը

2 րոպեի ընթերցում

Իսրայելացի դայվերները հայտնաբերել են երկրի պատմության մեջ ոսկեդրամների ամենախոշոր գանձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի սիրող ակվալանգիստները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են երկրի պատմության մեջ ոսկեդրամների ամենախոշոր գանձը, որն, ինչպես կարծում են պրոֆեսիոնալ հնագետները, կարող Է դառնալ Էլ ավելի սենսացիոն գտածոյի՝ ջրասույզ եղած միջնադարյան նավի նախանշանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դայվ-ակումբի հինգ անդամներ, որոնք հանգստյան օրերին սուզվում են Կեսարիա հնադարյան քաղաքի նավահանգստում, նախ կարծել են, թե իրենց առաջ սեղանի խաղի խաղանիշեր են: Համոզվելով, որ դա իսկական ոսկի Է, նրանք կանչել են մասնագետների եւ նրանց հետ բարձրացրել 2 հազար ոսկեդրամը, փետրվարի 18-ին հաղորդել Է Իսրայելի Հնությունների վարչությունը: Դրանք թվագրված են IX – XI դարերով եւ հատվել են Եգիպտոսում, որն այն ժամանակ վերահսկում Էր ժամանակակից Իսրայելի տարածքը:

«Նման քանակի ոսկեդրամների գտածոյի կապակցությամբ, որոնք այն ժամանակ վիթխարի գնողունակություն ունեին, հարց Է առաջանում, թե որտեղից են դրանք հայտնվել, եւ այստեղ մի քանի վարկած կա: Հնարավոր Է՝ մենք գտել ենք այն նավի խորտակման վայրը, որը Եգիպտոս Էր տանում հավաքված հարկերը: Գուցե, մետաղադրամները նախատեսված են եղել Կեսարիայում բանակած եգիպտական կայազորի ռոճիկների վճարման համար»,- ասում Է Հնությունների վարչության ծովային հնագիտության բաժնի տնօրեն Քոբի Շարվիտը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, եւս մեկ վարկած Է՝ խոշոր առեւտրական նավի խորտակումը: Պատասխաններ գտենլու նպատակով հնագետները պատրաստվում են շարունակել գտածոյի վայրի հետազոտությունները, որն, ինչպես նրանք են կարծում, բացահայտվել Է ձմեռային փոթորիկների շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում