Խճանկար

Նյու Յորքում Westminster Kennel Club Dog Show-ի հաղթող Է դարձել բիգլ ցեղատեսակի Միս Փի Էգ շունը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում Westminster Kennel Club Dog Show-ի  հաղթող Է դարձել բիգլ ցեղատեսակի Միս Փի Էգ շունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում փետրվարի 17-ին ավարտված «Վեստմինստեր քենել քաբ դոգ-շոու» (Westminster Kennel Club Dog Show) աշխարհում շների ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկի հաղթող Է դարձել Միս Փի անունով չորսամյա (Էգ) բիգլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միս Փին ազգակից Է Ունո անունով քերծեին, որը 2008 թվականին դարձել Է առաջին բիգլը, որը երբեւԷ հաղթել Է այդ ստուգատեսում: Անցյալ տարվա շոուի հաղթող Սքայ անունով կոշտամազ ֆոքստերիերն այս անգամ զբաղեցրել Է երկրորդ տեղը:

Ներկայիս 139-րդ մրցույթին, որն ամեն տարի անցկացվում Է Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում, մասնակցել են ավելի քան 2,7 հազար շներ ԱՄՆ-ից եւ աշխարհի այլ երկրներից: Այս անգամ մրցումներին մասնակցել են 192 տարբեր ցեղատեսակների ներկայացուցիչներ՝ երկուսով ավելի, քան անցյալ տարի:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2014 թվականից Westminster Kennel Club Dog Show-ին թույլատրված Է մասնակցել ոչ ազնվացեղ շներին, բայց դրանք մրցում են սոսկ «աջիլիթի» անվանումը կրող մրցույթի շրջանակներում: Դա այն մրցույթն Է, որտեղ շունը պետք Է բոլորից արագ վազի վազքուղիով՝ հաղթահարելով արգելքները: Փետրվարի 14-ին՝ նախքան ցուցահանդեսի բացումն անցկացված այս մրցման հաղթող Է դարձել Տեքս անունով բորդեր-կոլլին Նյու Ջերսիի նահանգից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում