Խճանկար

Գիտնականները հայտնաբերել են ամենաամուր կենսաբանական նյութը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտնաբերել են ամենաամուր կենսաբանական նյութը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բնության մեջ ամենաամուր կենսաբանական նյութը գտնվում Է կակղամորթների բերանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խոսքը վերաբերում Է ծովային պնակիկներին՝ պնականման ձեւի խեցիով ջրային կակղամորթներին:

Դրանց մանրիկ ատամները, որոնցով դրանք սննդարար նյութեր են քերում քարերից, ավելի ամուր Է, քան սարդերի մետաքսը:

Royal Society Journal Interface-ում հրապարակված հետազոտության մեջ պնդվում Է, որ կակղամորթների ատամները կարող են համեմատվել քեւլարի (պողպատից հնգապատիկ ամուր մանրաթելի) եւ ածխածնային մանրաթելի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում