Խճանկար

Կորեայում բացված սրճարանը հնարավորութւոն է տալիս շփվել 2015թ.-ի խորհրդանիշ-կենդանու հետ

1 րոպեի ընթերցում

Կորեայում բացված սրճարանը հնարավորութւոն է տալիս շփվել 2015թ.-ի խորհրդանիշ-կենդանու հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի բնակիչ Լի Կվան-Հոյին հաջողվել է գրավել այցելուների ուշադրությունը՝ բացելով արտասովոր սրճարան, որտեղ այցելուները կարող են շփվել ոչխարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, «Nature Café» անունը կրող սրճարանը հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին շփվել 2015թ.-ի խորհրդանիշ կենդանու հետ և նրանից հաջողություն խնդրել: Կենդանիների համար հատկացված է քնելու և հանգստանալու տեղ, իսկ երբ նրանք մարդկանց հետ շփման մեջ են գտնվում, կարող են դուրս գալ ընդհանուր սրահ: Կենդանիներին թույլատրվում է կերակրել միայն սրճարանում գնված ուտելոիքով և միայն աշխատակազմի հսկողությամբ:

Սրճարանի տերը խոստովանում է, որ տարեվերջին ոչխարները չեն բաժանվի իրենց հաճախորդներից, նույնիսկ եթե այցելուների թիվը կրճատվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում