Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` 168.am-ըՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:

«Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»-ի` ասել է Ա. Սաղաթելյանը: Նա, սակայն, չմասնավորեցրեց՝ արձագանքը ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում